Պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն իրականացվել է օրենքի խախտմամբ. FIP
«Փաստերի ստուգման հարթակ»-ը հրապարակում է տարածել. «ՀՀ ամբողջ տարածքում սույն թվականի մայիսի 20-ից հունիսի 30-ը ներառյալ իրականացված՝ պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումները հակասում են ՀՀ ազգային պատվաստումների օրացույցին և զուրկ են հիմնավորումից։ Ինչո՞վ են պայմանավորված ՀՀ տարածքում լրացուցիչ պատվաստումները պոլիոմիելիտի դեմ։ Ինչո՞ւ պոլիոմիելիտի դեմ պլանային պատվաստում ստացած և ներկայում 3-4 տարեկան երեխաներին հրավիրեցին լրացուցիչ պատվաստման, նախատեսված 6 տարեկանում պատվաստելու փոխարեն։ Արդյո՞ք պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում իրականացնելու հրամանի արձակման պահին ՀՀ-ում իսկապես եղել է հիվանդության տարածման վտանգ և ո՞րն է դրա հիմնավորումը։ Ծագած հարցերի պատասխանները փորձեցինք գտնել պաշտոնական հարցումների, իրավական ակտերի, բնագավառի պատասխանատու անձանց հարցազրույցների և միջազգային կազմակերպությունների հրապարակումների ուսումնասիրության միջոցով։ Այսպիսով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի մայիսի 15-ին հրաման է ստորագրել, համաձայն որի՝ մայիսի 20-ից հունիսի 30-ը ընկած ժամանակամիջոցում 18 ամսականից 4 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում պետք է կազմակերպել և իրականացնել պոլիոմիելիտի երկվալենտ բերանային պատվաստանյութով լրացուցիչ պատվաստումներ: Պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում իրականացնելու հիմնավորումներին ծանոթանալու համար 31.05.2019 թ․-ին հարցում ուղարկեցինք Առողջապահության նախարարություն, որի արդյունքում ստացանք մի քանի հիմնավորումներ։ Այդ հիմնավորումներից մեկով հղում է կատարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հայտարարությանը, որ հարևան երկիր Իրանի շրջակա միջավայրում հայտնաբերվել է պոլիոմիելիտի 1-ին տիպը, որը, ըստ համաճարակաբանների, կապված է Պակիստանում շրջանառվող պոլիկիստոզի հետ։ Նման հայտարարություն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իսկապես արել է, սակայն մայիսի 24–ին, այսինքն՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանից 9 օր անց, ինչը փաստում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը չէր կարող Հայաստանում պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում հայտարարելու հիմք հանդիսանալ։ Լրացուցիչ պատվաստում հայտարարելու հաջորդ հիմքերից է Հայաստանում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշի նվազումը։ Հարկ է նշել, սակայն, որ առողջապահության նախարարի հրամանով փաստացի լրացուցիչ պատվաստման են հրավիրվել նաև պոլիոմիելիտի դեմ պատվաստված և դրական արդյունք գրանցած երեխաները։ Եվ սա այն դեպքում, որ սահմանված կարգի համաձայն, ՀՀ բոլոր պոլիկլինիկաները պարտավոր են և վարում են հաշվետվության թերթիկներ՝ պատվաստում ստանալու, ինչպես նաև երեխայի՝ պատվաստանյութի հանդեպ դրական կամ բացասական ընկալունակության մասին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում»․ Արմեն Մուրադյան
16212:48«Հայաստանում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
79126.03.2024, 15:24«Վեներական հիվանդություններով վարակվածների թվում բարձր դասարանների տղաներ են»․ Ոսկան Սարգսյան
207122.03.2024, 11:48Առաջին անգամ մարդուն հաջողությամբ փոխպատվաստել են խոզի երիկամ (լուսանկար)
307621.03.2024, 20:48Մահացել է Միքայել Աղաջանովը
234721.03.2024, 09:54«Վեներական հիվանդությունների բռնկում՝ Իջևանում»․ Ոսկան Սարգսյան
251516.03.2024, 13:48