Արձանագրվել է Սիբիրյան խոցի դեպք
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ համայնք են մեկնել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների համատեղ շրջայցի արդյունքում ևս 6 հոգու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Նրանցից 5-ն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ կլինիկական վիճակի գնահատման նպատակով: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում 5 հիվանդից նմուշառում է կատարվել: Վերջիններիս մոտ, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ: Բոլոր հիվանդներին տրվել է համապատասխան բուժում, իսկ համայնքի բնակչության նկատմամբ՝ սահմանվել բժշկական հսկողություն: Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Այս պահին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև համայնքի բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: |
Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
21609:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
476Երեկ, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
483Երեկ, 15:48«Տիմոշա» ՍՊԸ-ի արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
492Երեկ, 14:30Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում
359Երեկ, 13:06«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել
47415.04.2024, 15:06