Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը պարտություն կկրի Չինաստանի հետ պատերազմում. փորձագետներ

636
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 12:15
ԱՄՆ-ը պարտություն կկրի Չինաստանի հետ պատերազմում. փորձագետներ

Միացյալ Նահանգները կորցրել են իրենց գերակայությունը Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում և ի վիճակի չեն դիմակայելու Չինաստանին՝ բաց բախման դեպքում: Այս կարծիքն են հայտնել Սիդնեյի համալսարանի ԱՄՆ ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետները:

Փորձագետների կարծիքով՝ չնայած ամերիկյան բանակի ղեկավարությունը փորձում է կարգավորել բոլոր խնդիրները, սակայն մեծ խոչընդոտ են համարվում «արտաքին քաղաքականության վարման գերտերությունների մտածելակերպը»:
Փորձագետները նշում են, որ անցած տասնամյակում ԱՄՆ պաշտպանության բյուջեն տուժել է ֆինանսավորման ժամկետների փոփոխություններից և անկանխատեսելիությունից: Դրա պատճառով Պենտագոնը հնարավորություն չունի ընդլայնել բանակը և ձեռք բերել նոր զինամթերք: Նոր ծրագրերի ներդրման չեղարկումը և հետաձգումը հանգեցնում են զինված ուժերի արդիականացման ժամկետների հետաձգումը:
Բացի այդ, վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները մշտապես մասնակցում են Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին, որոնք վատնում են այն միջոցները։ Այդ ֆինանսական միջոցները կարող էին ծախսվել այլ գերտերությունների հետ հնարավոր բախման պատրաստակամության պահպանման համար: