Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել

183
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 10:40
Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորև.

Գնդի հրամանատար–23 հազար դրամ, 7 տոկոս:
Գնդի հրամ. տեղակալ–20 հազար դրամ 7 տոկոս:
Գումարտակի հրամանատար–85 հազար դրամ, 12 տոկոս:
Վաշտի հրամանատար–96 հազար դրամ, 18 տոկոս:
Դասակի հրամանատար–72 հազար դրամ, 18 տոկոս:
Ավագ ենթասպա–38 հազար դրամ, 18 տոկոս:
Շարքային պայմանագրային–30 հազար դրամ, 18 տոկոս:

Վերը բերված թվերը աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետեւ կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշետ եւ բազմահաստիք կառույց է, եւ վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը:

Թվով 4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի եւ այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի»: