Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Աֆերիստ» մականունով անձի կասկածելի ցուցմունքն Օգանովսկու դեմ. «Հրապարակ»

181
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 09:30
«Աֆերիստ» մականունով անձի կասկածելի ցուցմունքն Օգանովսկու դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ի հեճուկս այն տեղեկություններին, թե Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել, և երկուշաբթի նրան «կվերցնեն», երեկ նա չձերբակալվեց։ Բանն այն է, որ Օգանովսկու դեմ կա ընդամենը մեկ ցուցմունք, որը հակասում է մնացած բոլորին, և այն խիստ կասկածելի է ու ոչ արժանահավատ։

Հիշեցնենք, որ BBC-ի գործակալությունը հոդված էր հրապարակել, թե իր տնօրինության տակ է հայտնվել Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը, և նախաքննության վարկածով Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է բերել Երևան, որոնք 2008թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել են նախագահական նստավայրի նկուղում, և այդ խումբն է ցուցարարների ուղղությամբ կրակել։ Իրականում ՀՔԾ-ն դեռևս անցած տարվանից է պարզում, թե ով և ինչպես է Արցախից զորք բերել Հայաստան, և վկաների հավաքագրման աշխատանք է տանում։ 2018-ի ամռանն էլ գտնվել է փնտրված վկան՝ Ասկերանի բնակիչ, Արցախի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, մարտի 1-ի իրադարձություններին Երևանում չի եղել, բայց ցուցմունք է տվել իր «լսածի» մասին:

Նա Սամվել Բաբայանի համախոհներից է, մականունը՝ «Աֆերիստ», թեև երեկ Բաբայանը հերքեց իր առնչությունն այդ անձնավորության հետ։ Օգանովսկու դեմ ցուցմունքում նա ասել է, որ Երևանում չի եղել, գտնվել է Արցախում, բայց լսել է, թե ովքեր են մասնակցել այդ իրադարձություններին։ Իր ընկերոջ որդին ևս, ով ծառայելիս է եղել ՊԲ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող, բերվել է Երևան, և նրանց ղեկավարել է Օգանովսկին»:

Մանրամասները՝ թերթի համարում: