Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ինքն ուզում է և պայքարում է, որպեսզի հանքը բացվի». Հայկ Մարտիրոսյան

316
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 19:30
«Ինքն ուզում է և պայքարում է, որպեսզի հանքը բացվի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ մոտ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց Ամուլսարի պաշտպանների նկատմամբ: Կան բերման ենթարկվածներ: Սերժ Սարգսյանի Հայաստանի վերակենդանացման առաջին հրապարակային ապացույցն է սա:

*

Ինչպես և կանխատեսել էինք՝ վարչապետն այսօր հանդես կգա Ամուլսարի հարցով հայտարարությամբ: Հուսանք՝ կողմ ըլլալով դեմ չի ըլլա և դեմ ըլլալով՝ կողմ չի ըլլա՝ ձգելու համար հարցը:

Իր դիրքորոշումը ամեն հարցում թավշյա իսկ Ամուլսարի հարցում պողպատյա վարչապետն այսօր արդեն հստակ հայտնել է: Եվ դա այն է, որ ինքն ուզում է և պայքարում է, որպեսզի հանքը բացվի: Ինչ էլ որ ասի ժողովրդի ոչ բռնի, ժողովրդավարական, հիմնականում թավշյա վարչապետը՝ կարևոր է նրա ամբոխահաճո հռետորաբանությանը չխաբվելը»: