Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Երկրի 2-րդ դեմքն իրավունք չունի քաղցր սուտ ասելու». Ոսկան Սարգսյան

282
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 02:05
«Երկրի 2-րդ դեմքն իրավունք չունի քաղցր սուտ ասելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել է, որ այլևս Չինարին չի կարող գնդակոծվել։ Արարատ Միրզոյանը գոնե մի անգամ եղե՞լ է Չինարիում, որ պատկերացներ իրավիճակը, տեսներ անվտանգության նպատակներով կառուցված պատը, գյուղի դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերը։ Երկրի 2-րդ դեմքն իրավունք չունի քաղցր սուտ ասելու։ Ցավոք, Չինարին եղել ու մնում է ադրբեջանական զինուժի գնդակոծության թիրախում։ Գրում են, որ մեր բանակը Նոյեմբերյանի սահմանագոտում 140 հեկտար տարածք է ազատագրել: Ադրբեջանական զինուժը ե՞րբ է գրավել այդ տարածքը, որ հիմա ազատագրվեր»։