Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ինչքա՞ն կարժենա Գրենլանդիան ԱՄՆ-ի գնման դեպքում

906
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 16:05
Ինչքա՞ն կարժենա Գրենլանդիան ԱՄՆ-ի գնման դեպքում

Գրենլանդիա կղզու արժեքը կարող է հասնել մինչև 10 տրիլիոն դոլարի: Այս մասին РИА Новости-ին հաղորդում է Պլեխանովի անվան РЭУ-ի պրոֆեսոր Կոնստանտին Օրդովը:

Նա հաշվարկել է Գրենլանդիայի արժեքը «շատ ավելի փոքր նմանատիպ կղզիների համեմատությամբ», որտեղ մեկ քառակուսի կիլոմետրի գինը կազմում է մոտ հինգ միլիոն դոլար: Փորձագետը պարզաբանել է, որ «սա դատարկ կղզի չէ»:
Ըստ փորձագետի, 10 տրիլիոն դոլար գումարը գերազանցում է ԱՄՆ ՀՆԱ-ի մոտ կեսը: Բացի այդ, հնարավոր գործարքն ունի շատ կասկածելի ծախսարդյունավետություն, հավելում է Օրդովը:
Պրոֆեսոր Ալեքսանդր Տիմոֆեևը հավելում է, որ Գրենլանդիան ունի ոսկու, պլատինի, ուրանի, հազվագյուտ մետաղի և նավթի հանքեր: Միևնույն ժամանակ, կղզին ունի բնակչության բացասական աճ: «Նման բնակչությունը կարող է բացասաբար անդրադառնալ բնական հանքավայրերի զարգացման տեմպի վրա»,-եզրափակում է մասնագետը: