Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Գերմանա-ամերիկյան հարաբերությունները հայտնվել են «հատակում»․ Der Spiegel

688
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 22:05
Գերմանա-ամերիկյան հարաբերությունները հայտնվել են «հատակում»․ Der Spiegel

Գերմանիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հայտնվել են «հատակում», որի պատճառը քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ տարաձայնություններն են, ինչպես նաև Վաշինգտոնի շարունակվող վեճերի և սպառնալիքների պատճառը, գրում է Der Spiegel պարբերականը:

Այս հարաբերությունները շարունակվում են այն բանից հետո, երբ Ռիչարդ Գրենելը ստանձնեց Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը. երկու կողմերը խաղում են դիվանագիտական «լռություն»,- նշում են հոդվածի հեղինակները: Միևնույն ժամանակ, պարբերականը մեջբերում է Եվրոխորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի խոսքերը, ով Գրենելին համեմատեց «աջ ծայրահեղական գաղութատիրական սպայի» հետ:
Դեսպանի նման պահվածքը հանգեցրեց նրան, որ գերմանացի պաշտոնյաները սկսեցին շրջանցել դեսպանին։ Կանցլեր Անգելա Մերկելը երբեք նրա հետ չի հանդիպել, իսկ արտգործնախարար Հայկո Մաասը նախընտրում է միայն կարճ հանդիպումներ անցկացնել ամերիկացի դիվանագետի հետ:
Բեռլինի ու Վաշինգտոնի միջև տարաձայնությունները դրսևորվում են Իրանի հետ փոխհարաբերությունների հարցում:
Վերջին հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ գերմանացիները խիստ բացասական վերաբերմունք ունեն ԱՄՆ-ի նկատմամբ: Այդ մասին արտահայտվել Է երկրի հարցված բնակիչների 85 տոկոսը: