Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Արցախում իրենց ընդդիմադիր համարող բոլոր թեկնածուները պետք է հստակ քաղաքական գնահատական տան Բակո Սահակյանին». Տիգրան Գրիգորյան

222
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 06:05
«Արցախում իրենց ընդդիմադիր համարող բոլոր թեկնածուները պետք է հստակ քաղաքական գնահատական տան Բակո Սահակյանին». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում իրենց ընդդիմադիր կամ ոչ իշխանական համարող բոլոր ուժերն ու թեկնածուները մինչև 2020-ի մարտի 31-ը պետք է հստակ քաղաքական գնահատական տան Բակո Սահակյանին, նրա կառավարման ողջ շրջանին, ինչպես նաև իր ստեղծած համակարգի առանցքային դերակատարներին։ Խոսքը հատկապես վերաբերում է 2017-ի սահմանադրական հեղաշրջմանը։ Չի ստացվելու գիծ քաշել, մոռանալ անցյալը և փորձել անտեսել սենյակում գտնվող փղին»։