Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Երեկ երեկոյան իմ անձի վրա կանխամտածված հարձակում է տեղի ունեցել». Վահագն Չախալյան

283
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 12:50
«Երեկ երեկոյան իմ անձի վրա կանխամտածված հարձակում է տեղի ունեցել». Վահագն Չախալյան

«Կամք» հ/կ հիմնադիր, ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն և հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները: Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երևանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում, թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը, և դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը: Մենք կարող ենք ինքներս պատժել և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին և դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը: Ժողովուրդ ջան, այսօր մենք կհանդիպենք Երևանում և Աշտարակում, վաղը կլինենք նաև Ապարանում, Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու և վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ և Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու...»: