Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Վաղուց ցուցմունք տալու ժամանակն է». Գայանե Աբրահամյան

358
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 19:10
«Վաղուց ցուցմունք տալու ժամանակն է». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերոնք դիրքեր են գրավել, 140 հա, երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։ Չինարի գյուղի մոտ գտնվող Խորանաշատ վանքը 13-րդ դարի, որը չէր գործում, քանի որ ճանապարհը վտանգավոր էր, այսուհետ կբացվի, համեմատաբար ապահով կլինի, այլևս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում։

Հ.Գ. 800 հա անպետք տարածքներ կորցրած նախկին գերագույն գլխավոր հրամանատարի փեսային պետք է հուշել, որ վաղուց ցուցմունք տալու ժամանակն է, ոչ թե հարցազրույց»։