Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պետք չէ մարդկանց մոլորության մեջ գցել և զգոնությունը թուլացնել». Արթուր Եղիազարյան

267
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 04:05
«Պետք չէ մարդկանց մոլորության մեջ գցել և զգոնությունը թուլացնել». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվանից կարդում եմ ու տեսնում եմ, որ լայն տարածվում է այն «տեղեկությունը», թե իբրև սահմանամերձ Չինարի գյուղն այլևս չեն կարող գնդակոծել (ոմանք էլ գրել են, որ այլևս չեն կարող «ռմբակոծել»: Ռմբակոծելու համար պարտադիր չէ մոտ տարածությունը: Սովորեք ռմբակոծելը, գնդակոծելը և հրթիռակոծելն իրարից զանազանել), և իբրև այսուհետ կբացվի Չինարի գյուղին մերձակա 13-րդ դարի Խորանաշատ վանքի ճանապարհը, քանի որ այդ ճանապարհը նույնպես վերահսկվում է Հայկական զինուժի կողմից, որը չէր գործում ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով: Զարմանում եմ, որ լրատվամիջոցները, կարդալով նման ստատուսները, իսկույն լուր են դարձնում ու հրապարակելով տարածում՝ առանց հավաստիությունը ստուգելու ու ճշգրտելու ՀՀ ՊՆ-ի կամ ԱՀ ՊԲ-ի հետ:
Այոʹ, որոշակի դիրքային բարելավում վերջին շրջանում այդ տեղանքում կա, բայց այնպես չի, ինչպես տարածվող այդ ստատուսում: Ինքնախաբեություններից հեռու մնանք, որքան էլ ցանկալի լինի նման լուրը: Պետք չէ մարդկանց մոլորության մեջ գցել և զգոնությունը թուլացնել, էլ չասեմ, որ հավատալով նման տեղեկությանը՝ ինքնագործունեության արդյունքում մարդիկ կարող է հայտնվեն վտանգավոր տեղանքներում: Նման «լուրերը», կրկնում եմ, առանց պաշտոնական աղբյուրների հետ ճշգրտման, մի դիտեք որպես բացարձակ իրականություն: Ցանկալին իրականության տեղ չպետք է մատուցել, որպեսզի խուսափենք սխալներ թույլ տալուց և ոգևորությունը հիասթափություն դարձնելուց»: