Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Այսօր քառօրյա պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

245
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 10:50
Այսօր քառօրյա պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1996թ-ի այս օրը, օգոստոսի 19-ին, ծնվել է հերոս Գևորգ Վարդանյանը: Գևորգը, ով ապրում էր արտերկում, 18 տարին լրանալուն պես վերադառնում է Հայաստան, իր պարտքը Հայրենիքի նկատմամբ տալու: Չնայած այն բանին, որ Գևորգը Հայոց լեզվին գրավոր չէր տիրապետում, բայց զինվորական երդման տեքստը սովորելու համար կարճ ժամանակահատվածում սովորում է Հայոց այբուբենը... 2015թ.-ին թշնամու դիվերսիայի ճիրաններից իր կյանքը վտանգելով փրկում է մարտական ընկերոջը, որի համար արժանանում է բազմաթիվ խրախուսականներին... Չարաբաստիկ 2016թ.-ի ապրիլին Գևորգը, ով տան միակ զավակն է, զոհվում է հանուն հայրենի հողի... Շնորհավոր ծնունդդ ՀԵՐՈՍ...»:

Նշենք, որ Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» և ՀՀ « Արիության» մեդալներով: