Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան

261
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 10:25
Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է։

Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 03։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Սահակյանն, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային): Մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից ընկնում է հերոսի մահով: Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։
Ադամ Սահակյանն անհայտ կորածների շարքերում էր: Ապրիլի 10-ին հակառակորդի կողմից վերադարձված 18 զոհված զինծառայողների թվում էր նաև նրա մարմինը:

Ադամ Սահակյանը պարգևատրվել է ԱՀ « Մարտական ծառայության» և ՀՀ « Արիության » համար մեդալներով: