Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Իսկ հիմա ստիպված պետք է լինի նստել պետությունը զավթելու համար». Արթուր Սաքունց

339
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 04:30
«Իսկ հիմա ստիպված պետք է լինի նստել պետությունը զավթելու համար». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը, իր քրեաօլիգարխների հետ, արդեն տասը տարի նստել էր ՀՀ նախագահի գահին, պետական ահաբեկչության արդյունքում, և էլի էր ցանկանում շարունակել նստել վարչապետի աթոռին, որից ստիպված էր զրկվել հեղափոխության արդյունքում։ Եվ այդ տարիներին նստել էր ոչ հանուն ժողովրդի, իսկ հիմա ստիպված պետք է լինի նստել ՀՀ ժողովրդի ամենաբարձր հովանու ներքո, նրա դեմ պետական ահաբեկչության հանցագործությանը մասնակցելու և իրականացնելու, պետությունը զավթելու, քաղաքական հետապնդումների, համակարգային կոռուպցիայի համար»։