Պուշկինո գյուղում երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն է գործել, հետո դին այրել
Օգոստոսի 18-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են երեկ՝ օգոստոսի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր: Ըստ տեղեկությունների՝ Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է, ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, երեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30