Աշխարհում առաջին ճանապարհը՝ հագեցած արևային մարտկոցներով, ամբողջովին շարքից դուրս է եկել
![]() 2016 թվականին Նորմանդիայում կառուցվել էր աշխարհում առաջին ճանապարհահատվածը՝ 1 կմ երկարությամբ ձգվող արևային մարտկոցներով: Սակայն ընդամենը 3 տարի անց նախագիծը կատարյալ ձախողմամբ է պսակվել: 2800 քառակուսի մետր մակերեսով ֆոտոէլեկտրական պանելները փչացել են ամբողջությամբ, դրանք սկսել են պոկվել ու փշրվել: Ենթադրվում էր, որ ճանապարհը օրական կարտադրի 767 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, սակայն ակնկալվող արդյունքը անգամ կիսով չափ չի արդարացվել: Այս ճանապարհի կառուցումը Ֆրանսիայի կառավարությանն արժեցել է 5 միլիոն եվրո: Նախատեսվում էր 5 տարվա ընթացքում կառուցել հազար կմ երկարությամբ նման ճանապարհ: Սակայն սա չի նշանակում, որ արևային մարտկոցներով ճանապարհահատվածների գաղափարն սպառել է իրեն: Նիդեռլանդներում հեծանիվների համար նախատեսված ճանապարհային հատվածը արտադրում է ավելի շատ էներգիա, քան ակնկալվում էր: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
