Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Պորոշենկոն Ուկրաինայից 8 միլիարդ դոլար է դուրս բերել»․ ամերիկացի միլիարդատեր

797
Շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ., 16:15
«Պորոշենկոն Ուկրաինայից 8 միլիարդ դոլար է դուրս բերել»․ ամերիկացի միլիարդատեր

Պետրո Պորոշենկոն, Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին (2014-2019թթ), երկրից դուրս է բերել առնվազն 8 միլիարդ դոլար, այս մասին հայտարարել է միլիարդատեր Սեմ Քիսլին։
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է նա ԱՄՆ-ից տեղափոխվել Ուկրաինա (երբ Քիսլին հայտարարեց Պորոշենկոյի կոռուպցիոն սխեմաների մասին, վերջինն արգելեց նրան վերադառնալ Ուկրաինա), ասաց, որ ցանկանում է հանդիպել երկրի նոր ղեկավարի հետ և խոսել Պորոշենկոյի մասին:
«Պորոշենկոն իր նախագահության օրոք առնվազն 8 միլիարդ դոլար է հանել Ուկրաինայից: Միայն պետական «Центрэнерго» ընկերության միջոցով դուրս է հանվել 700 մինչև 800 միլիոն դոլար»,- ասել է Քիսլին: