Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

«Այս մարդկանց երեսպաշտությունն անչափելի է». Ռ. Ռուբինյան

168
Շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ., 19:20
«Այս մարդկանց երեսպաշտությունն անչափելի է». Ռ. Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ այն Միքայլել Մինասյանը, որն իրենով էր արել երկրի գրեթե ամբողջ լրատվական դաշտն ու տարիներ շարունակ հանրությանը սնում էր լրատվական աղբով ու կոռուպցիոն համակարգի պրոպագանդայով էր զբաղված, հիմա սրտնեղում է, որ, ըստ իրեն՝ ռոմանտիկ հեղափոխականի, 2018-ին եղածը իշխանափոխություն էր և ոչ հեղափոխություն (սա ասում է կոռուպցիոն համակարգի պրոպագանդիստ Միքայել Մինասյանը!!!) և գուժում է (կամ ավետում) իր աներոջ հնարավոր ձերբակալման մասին՝ որպես հանրությանը կարևոր հարցերից շեղելու միջոց։

Հիրավի, անչափելի է այս մարդկանց երեսպաշտությունը։