«Երևանով զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ». պոլսահայ երգչուհի Մարալ Այվազ
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը հունիսի 21-ին Ստամբուլում «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը հանդիսատեսի դատին հանձնելուց հետո, այս օրերին գտնվում է Հայաստանում։ Մարալը, ով 3-րդ անգամն է այցելում Հայաստան, Ermenihaber-ի հետ զրույցում խոսել է իր ապագա ծրագրերի մասին։ «Այս անգամ այցիս նպատակը նախորդներից շատ տարբեր է։ Քանի որ մեկուկես ամիս առաջ ես թողարկեցի հայերեն երգերի իմ առաջին ալբոմը, ուստի շտապեցի գալ և ներկայացնել այն հայաստանցի հանդիսատեսին»,- ասել է երգչուհին։ Պոլսահայ երգչուհին շեշտել է նաև, որ հայերեն երգերի ալբոմի թողարկման նպատակը Թուրքիայում հայկական երաժշտության տարածումն է. «Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ խոսում են հայերեն և լսում են հայկական երաժշտություն։ Դեռ մանկուց հայկական երաժշտության հանդեպ ունեցածս սերը տարիների ընթացքում բազմապատկվեց, և որպես այդ սիրո արտահայտում որոշեցի հայերեն երգերի ձայնասկավառակ թողարկել։ Ցավոք, ինչպես ցանկացած օտար երկրում, Թուրքիայում նույնպես հայերենը հայերի շրջանում «դժվար է խոսվում», և այս ալբոմը թողարկելուս նպատակը այն էր, որ փոքրից մեծ հայերեն երգեր լսեն։ Ուզեցի, որ հայկական երաժշտությունը նրանց տներում հնչի»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական ինքնության պատճառով իր գործունեության ընթացքում Թուրքիայում որևէ խոչընդոտի չի հանդիպում՝ երգչուհին պատասխանել է. Պատմելով Հայաստանի հանդեպ ունեցած իր սիրո մասին Մարալը նշել է, որ այցերի ընթացքում շրջում է տեսարժան վայրերով, սակայն առավել շատ սիրում է լինել մայրաքաղաքում. «Հայաստանը շատ եմ սիրում, հատկապես Երևանը։ Երևանը իմ համար յուրահատուկ վայր է։ Երևանի փողոցներով քայլելիս կարծես շունչս բացվում է։ Այստեղ զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ։ Մեր մշակույթը շատ գեղեցիկ ձևով է ներկայացվում և պահպանվում։ Առհասարակ, Հայաստանում մշակույթին, արվեստին մեծ ուշադրություն է ցուցաբերվում»։ |
«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին (տեսանյութ)
11315:36«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
16811:24«Ժաննա Անդրեասյանը կատարածու է»․ Արթուր Սահակյան
483Երեկ, 13:54«Արվեստն ու կատարելությունը սահման չունեն»․ Արամ Չախոյան (տեսանյութ)
465Երեկ, 13:18«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
478Երեկ, 11:30«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով (լուսանկար)
85226.03.2024, 23:18