Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Անհեթեթ կատակ»․Դանիան պատասխանել է Թրամփին

843
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 21:15
«Անհեթեթ կատակ»․Դանիան պատասխանել է Թրամփին

Դանիացի քաղաքական գործիչները «անհեթեթ կատակ» են անվանել Գրենլանդիան ԱՄՆ-ի կողմից ձեռք բերելու մասին լուրը։ Դանիայի կառավարության ներկա ու նախկին անդամները «ծիծաղելի» ու «անհեթեթ» են անվանել այդ հայտարարությունները։

Դանիայի նախկին վարչապետ Լարս Լյուկ Ռասմուսենը Twitter-ի իր էջում գրել է․«Դա պետք է, որ ապրիլյան հիմար կատակ լինի։ Բայց ոչ բոլոր սեզոններին»:
Համաձայն Wall Street Journal պարբերականի հոդվածի՝ Թրամփը բազմիցս հետաքրքրվել է աշխատակիցներից՝ արդյոք ԱՄՆ-ն կարո՞ղ է ձեռք բերել Գրենլանդիան։ Բացի այդ, Թրամփը մեծ հետաքրքրությամբ մասնակցել է կղզու մասին քննարկումներին՝ բնական պաշարների և աշխարհաքաղաքական նշանակության վերաբերյալ, այդ թվում ԱՄՆ-ի ներկայության ընդլայնումը Արկտիկայում։