Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Սկսում է ուրվագծվել Մամեդյարով-Մնացականյան նոր հանդիպումը. «Իրավունք»

108
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 09:35
Սկսում է ուրվագծվել Մամեդյարով-Մնացականյան նոր հանդիպումը. «Իրավունք»

Իրավունքը գրում է. «Թշնամու ձեռքին հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ կատարվածը հանրային թիվ մեկ քննարկման թեմա դարձավ, թերևս, ունենալով երկու խորը հիմք: Առաջինը՝ զգացմունքայինն է. մեր դիրքապահ զինվորը թշնամու ձեռքին է՝ դրանից բխող բոլոր հասկա­նայի մարդկային հետևանքներով հանդերձ: Սակայն, այստեղ գործ ու­նենք ընդամենը տխուր փաստի հետ, որի հետ մնում է միայն հաշտվել, հասկանալի է՝ նաև փորձելով իր ընտանիքին վերադարձնել գերյալին:

Բայց կա նաև տեղի ունեցա­ծի ռազմաքաղաքական հիմքը, ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով և հանգամանքներում 19-ամյա, այսինքն՝ մոտ 1 տարվա ծառայության ստաժ, հետևաբար, բանակային կյանքին և դիրքային իրողություններին վարժված զինվորը հայտնվեց թշնամու մոտ: Պաշտոնական քննությունը, գոնե, երեկվա դրու­թյամբ դեռ այդ հարցերի պատասխանները չէր տվել: Սակայն ունենք տեղի ունեցածի հետ կապված միայն սահմանափակ թվով վարկածներ, որոնց թվում մեծ հա­վանականություն ունի այն տար­բերակը, որ Արայիկին գերի են վերցրել մեր դիրքերից»:

Մանրամասները՝ թերթի համարում: