Քոչարյանի փաստաբանի աղմկահարույց հայտարարության արձագանքները
![]() Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Հանրային հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հնչեցրած «Արցախի Հանրապետության մի մաս [ազատագրված] տարածքները չեն կարող համարվել ապրիորի» հայտարարությունը քննարկումների թեմա է դարձել համացանցում: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում արձագանքել է. «Մարտի 1 գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ իրենց համոզմամբ՝ Արցախի ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության մաս ապրիորի չեն կարող համարվել, ուստի այդ տարածքից 2008թ․ փետրվար-մարտին Երևան բերված ուժերը չեն կարող լինել Արցախի Հանրապետության զինված ուժեր․․․ Քոչարյանի պաշտպանական թիմը, վստահաբար գլխավոր մեղադրյալի հանձնարարությամբ և գիտությամբ, վերջինիս կաշին փրկելու համար հարցականի տակ է դնում Արցախի սահմանադրությամբ ամրագրված Արցախի Հանրապետության անքակտելի մաս ազատագրված տարածքները»։ Պաշտոնական Ստեփանակերտը ևս արձագանքել է՝ Արցախի Սահմանադրության համաձայն, ազատագրված տարածքները համարվում են Արցախի անբաժան մաս: «Այդ տարածքները մենք ո՛չ օկուպացրել ենք, ո՛չ գրավել ենք՝ մենք տարածքներն ազատագրել ենք մեր տղաների արյունով... Ցանկացած հայրենասեր այդպես էլ մտածում է, որ վերադարձ անցյալին չի լինելու, ուզում է դա սահմանների առումով դիտարկեք, թե կարգավիճակի»,- «Ազատության» հետ զրույցում ընդգծել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Այսօր Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե նախօրեին տված հարցազրույցում չի կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքը: «Հաշվի առնելով, որ առանձին հարցադրումների կապակցությամբ կարևորվում է անձամբ պարոն Քոչարյանի, ոչ թե իմ մասնագիտական կարծիքը, հաջորդ անգամ թեմային անդրադառնալուց առաջ ձևակերպումների վերաբերյալ անպայման կխորհրդակցեմ պարոն Քոչարյանի հետ և կկիսվեմ արդեն իր կարծիքով»,- մասնավորապես գրել է նա: |
«Լոռեցյանի կալանավորումից հետո այս փաստարկը չի աշխատում». Սուրեն Սուրենյանց
2605:30«Եթե այս 700.000 դոլարը գրագետ ծախսվի, կարող է շահավետ ներդրում համարվել Երևանի համար». Հովսեփ Խուրշուդյան
3604:35«Անցյալ տարի մենք արել ենք քաղաքական, բայց ռոմանտիկ ընտրություն». Հրանուշ Խառատյան
4403:25«5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար». Սուրեն Պարսյան
5500:05«Մի գործի շրջանակում՝ 7 ինքնաբացարկ. սա աննախադեպ երևույթ է». Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)
69Երեկ, 23:5071%-ը դեմ է բյուջեի հաշվին Սահմանադրական դատարանի դատավորներին վճարովի թոշակի ուղարկելուն
71Երեկ, 23:30