Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Թավշյա ԱԱԾ-ն 5 ժամ հարցաքննում էր այդ 5 միլիոնի համար». Վահան Արծրունի

816
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 18:25
«Թավշյա ԱԱԾ-ն 5 ժամ հարցաքննում էր այդ 5 միլիոնի համար». Վահան Արծրունի

Երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր Վահան Արծրունին սոցկայքի իր էջում գրել է. «2015-ի իմ 5 համերգից կազմված համերգաշարի ընդանուր բյուջեն կազմել էր հենց 5 մլն դրամի մոտ գումար:
Այն անց կացվեց Երևանի 5 համերգային հարթակներում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության համերգասրահից մինչև Արամ Խաչատրյան դահլիճ, Հայաստանի կամերային նվագախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, մանկական երգչախմբի, լարային քառյակի, ռոք խմբի և մի շարք սոլիստների մասնակցությամբ ու անսպառ հանդիսատենի ներկայությամբ:
Ինչի համար ինձ, մեկ տարի առաջ, 5 ժամ հարցաքննում էր թավշյա ԱԱԾ-ն: Ուզում էր հասկանալ, այդ 5 մլն-ից ի՞նչ եմ «խուզել» ու յուրացրել: Վերջում ել քննիչը հուսահատ ասաց. ախր չեմ հասկանում՝ կես համերգի բյուջեով ո՞նց կարելի է նման հինգ տարաբնույթ համերգներ կազմակերպել։
Ընդ որում, գումարը տրամադրել էր մասնավոր հիմնադրամ։
Նույն 5 մլն ԱԺ-ի կողմից մեկ օրում ծախսվեց գորգ լնալու համար: Ու բնական է, որ այդ հիմարությունը նախաձեռնողներին ոչ միայն չեն կանչի պատասխանատվության, այլ հակառակը՝ կարժևորեն ու կխրախուսեն նմանօրինակ «նախագծերով» շարունակել դատարկել իմ ու ձեր հարկերով գոյացող պետ.բյուջեն:
Ի՞նչ ասես սրան... արդեն չգիտեմ»: