Երևան`   +33 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

«Կերաք, կերաք, հերի՛ք ա. ով գալիս ա՝ գռփում ա». որսորդները բողոքի ակցիա են իրականացնում

114
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 17:30
«Կերաք, կերաք, հերի՛ք ա. ով գալիս ա՝ գռփում ա». որսորդները բողոքի ակցիա են իրականացնում

Օգոստոսի 15-ին Շրջակա միջավայրի շենքի առջև բողոքի ակցիա անցկացրին ՀՀ որսորդները: Նրանց դժգոհության առիթը կառավարության որոշումն է, որի համաձայն՝ որս կատարելու արտոնագիր ստանալու համար նախկին 8000-ի փոխարեն որսորդները պետք է վճարեն 17 040 դրամ և որսով զբաղվեն միայն շաբաթ-կիրակի օրերին։

Որսորդները պահանջում են վերադառնալ հին կարգին:

«Պարո՚ն վարչապետ, Ձեզ ենք դիմում. ոչ մեկ չի անի էս հարցը, մի բանով օգնե՚ք մեզ: 4 հատ թռչուն է թույլատրվում կրակել, որից 2-ը թռչում գնում են, հենա դառնանք որսագող, գնա որսագողության դեմ պայքարի: Հիմա սրանք նստել, մտածում են, որ շաբաթ-կիրակի պետք է որսի գնան, որ կարողանան պայքարել, խելքիդ ձյուն գա: Կերաք, կերաք, հերիքա, ով գալիս ա՝ գռփում ա»,- ասաց որսորդներից մեկը:

Մեկ ուրիշն էլ նշեց. «Որսագողերը հիմա շատ հավեսով որսագողություն են անում: Շաբաթվա մեջ 1 անգամ է հաջողվում, որ ես որսի գնամ: Նիկոլ Փաշինյանին այ, այս ձեռքերով ձայն ենք տվել, ինչի՞ ես կտրում այդ ձեռքը: Կանչեք մի ղասաբ՝ մատներս կտրեք, աչքերս կտրեք՝ թողնենք-գնանք»: