Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու ընկել փոսը. կա 5 վիրավոր
Ս.թ.օգոստոսի 14-ին ժամը 13:50-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ,1980թ.ծնված Ն. Ս-ն վարելով նույն շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Մ. Դ-ին պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին կորցրել է ղեկի կառավարումը դուրս եկել երթևեկելի մասից դեպի ձախ և ընկել ճամփեզրում առկա փոսը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, նույն շրջանի բնակիչներ՝ 1958թ.ծնված Լ. Ս-ն, 1988թ.ծնված Լ. Ս-ն, 2007թ.ծնված Ա. Ս-ն և 2009թ.ծնված Լ. Ս-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»: Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
99Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
121Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
187Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
108Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
96Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
206Երեկ, 12:00