Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ճապոնիայում թայֆունի պատճառով տարհանվել է մոտ 600 հազար մարդ

848
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 16:45
Ճապոնիայում թայֆունի պատճառով տարհանվել է մոտ 600 հազար մարդ

Ճապոնիայում «Քրոս» թայֆունի պատճառով տարհանվել է մոտ 600 հազար մարդ, հաղորդում է NHK գործակալությունը։ Այս պահին հայտնի է 21 զոհի մասին:
Նշվում է, որ քամու ուժգնությունը հասնում է վայրկյանում 35 մետրի, այն շարժվում է դեպի Հիրոսիմա պրեֆեկտուրա:
Թայֆունի պատճառով չեղարկվել է 673 չվերթ, խափանվել է երկաթուղային տրանսպորտի ցանցի աշխատանքը: