Սպանության փորձ՝ Լոռիում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է Վանաձոր քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչի որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ 32-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, առգրավվել են հիվանդանոց ընդունվելու պահին նրա հագին եղած հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 7 կրակված պարկուճ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Առողջական վիճակից ելնելով՝ տուժողն ի վիճակի չի եղել մասնակցել քննչական գործողությունների: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30