Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Վաղը սպասում ենք Նիկոլ Փաշինյանին. իրազեկման ավտոերթ՝ Ջերմուկում

162
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 15:10
Վաղը սպասում ենք Նիկոլ Փաշինյանին. իրազեկման ավտոերթ՝ Ջերմուկում

Ի պաշտպանություն Ամուլսարի, Ջերմուկ քաղաքում այս պահին իրազեկման ավտոերթ է տեղի ունենում:

Ամուլսարի աջակիցները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ վաղը ջերմուկցիները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրի վերաբերյալ քննարկման մասնակցելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում Ջերմուկի բնակիչները: Նրանք պահանջում էին վարչապետի հետ հանդիպում, ինչը այդպես էլ տեղի չունեցավ:

Հիշեցնենք, որ երեկվանից Ջերմուկում հավաք և երթ է ընթանում: Ամուլսարի պաշտպանները ընդվզում են Քննչական կոմիտեի դիրքորոշման դեմ, թե, ըստ Ամուլսարի փորձաքննության եզրակացության «Լիդիանի» կողմից ներկայացած մեղմման միջոցները ողջամիտ են և նրա դեմ քրգործ հարուցելու հիմքեր չկան: