Երևան`   +32 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը

81
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 12:20
Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը

Կառավարությունը օգստոսի 15-ի նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նածագիծը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում և սահմանել, որ նախագծերի՝ առանց քննարկման և զեկուցման կարգը չի կարող կիրառվել ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծի նկատմամբ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ բոլոր նախագծերի համար պարտադիր ռեժիմ սահմանելը կարող է անհարկի ծանրաբեռնել կառավարության նիստը:

«Բացի այդ, գտնում ենք, որ կառավարությունը պետք է ազատ լինի որոշելու իր նիստի օրակարգում ընգրկված հարցերի հետագա ընթացքի կազմակերպման կարգը, իսկ պատգամավորի, խմբակցությունների ներկայացրած նախագծերի նկատմամբ պարտադիր ռեժին սահմանելը չի կարող արդարացված համարվել կառավարության անդամների գործունեւության երաշխիքների ապահովման տեսանկյունից: