Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Լոռու մարզպետը՝ ընդդեմ նախկինների. «Հրապարակ»

72
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 09:25
Լոռու մարզպետը՝ ընդդեմ նախկինների. «Հրապարակ»

«Լոռու մարզպետ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ օրերս հերթական «բացահայտումն» է արել։ Նա հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին՝ Էռնեստ Գևորգյանին։

Վերջինս Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու՝ Տիգրան Պապանյանի փեսան է: Իսկ Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են: «Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը հետ եք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով»,- գրել է մարզպետ Ղուկասյանը՝ հրապարակելով նաև նշված որոշման տեքստը:

Մանրամասները՝ թերթի համարում: