Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

«Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել

190
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 16:15
«Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել

«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային քննարկման վերաբերյալ. ««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին՝ քաղաքապետի արձագանքները բավարար էին:

Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:

Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր, ընկերությունն առաջիկայում կրկին, մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»: