Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

«Չսահմանված վայրում շինարարական աղբ թափելու հետևանքը». Հովսեփ Կուբատյան

112
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 15:35
«Չսահմանված վայրում շինարարական աղբ թափելու հետևանքը». Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ «Չսահմանված վայրում շինարարական աղբ թափելու հետևանքը. այսօր լուրեր էին տարածվում, թե իբր վթարի է ենթարկվել համայնքային հիմնարկի աղբահավաք մեքենան։ Իրականում, մեքենան, որ վթարի է ենթարկվել, կապ չունի համայնքային հիմնարկի հետ։ Նկարում պատկերված մեքենան փորձել է շինարարական աղբ թափել ոչ սահմանված վայրում և քանի որ տեղանքը նախատեսված չի եղել նման գործողության համար, մեքենան իր քաշի տակ շուռ է եկել ձորը։ Կրկին և կրկին կոչ ենք անում շինարարական աղբը թափել միայն սահմանված վայրում՝ Նուբարաշենի աղբավայրում»։