Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

121
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 10:50
Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած, մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, բոլոր մարզերում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին, հովտային և նախալեռնային շրջաններում, պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը»: