Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

«Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը հիմա իմանում այդ մասին». Ոսկան Սարգսյան

89
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 10:35
«Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը հիմա իմանում այդ մասին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը հիմա՝ իր իշխանության գալուց մեկ տարի 4 ամիս անց, իմանում Երևանի աղբահանության խնդրի, «Սանիթեք»-ի կողմից պայմանագրային պարտավորությունենրը չկատարելու մասին, ենթադրելով, թե ով կարող է կանգնած լինել լիբանանյան այդ ընկերության թիկունքում։ Հարցնեիք Կամո Արեյանին, նա վաղնջենական ժամանակներից Երևանի քաղաքապետի տեղակալ է, գիտի՝ ով ով է։ Հայկ Մարությանը որքան լավ հումորիստ-դերասան է, նույնքան՝ վատ տնտեսվար։ Վնասի կեսից կարելի է ետ կանգնել, նրան փոխարինել քաղաքային տնտեսությունից գլուխ հանող անձով։ Անկարգ իրավիճակի համար որքան էլ Կարգին Հայկոն արդարանա, Երևանի աղբակոլոլ փողոցները նրա ելույթից ավելի տպավորիչ են»։