Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հետագա գործունեությանը և, մասնավորապես, վերջերս գործարկված ցիկլոտրոնի՝ արագացուցչի կիրառմանը վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակությունը ծավալվել է արագացուցչի՝ գիտական, հետազոտական, առողջապահական, տնտեսական, տեխնոլոգիական նպատակներով կիրառման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում արծարծվել են նշված բաղադրիչներով շղթայի ստեղծման տարբերակներին, ներդրումային և ենթակառուցվածքային հնարավորություններին առնչվող հարցեր: Վարչապետ Փաշինյանը նշել է՝ պետք է համալիր լուծում մշակել, որը կներառի գիտահետազոտական, առողջապահական, տեխնոլոգիական, տնտեսական բաղադրիչների զարգացումը և եկամուտների գեներացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այս տրամաբանության ներքո և երկամսյա ժամկետում ներկայացնել արդյունավետ մոդելների տարբերակներ: |
«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
8101:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
238Երեկ, 17:30Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
109Երեկ, 17:24Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ
115Երեկ, 17:18Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
14718.04.2024, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
13018.04.2024, 18:24