Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Երևանում 14-ամյա տղան կրծքավանդակի մասում ծակած-կտրած վերք ախտորոշմամբ հոսպիտալացվել է

116
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 21:10
Երևանում 14-ամյա տղան կրծքավանդակի մասում ծակած-կտրած վերք ախտորոշմամբ հոսպիտալացվել է

Քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան՝ 14-ամյա Էրիկ Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան դանակահարված վիաճակում տեղափոխվել հիվանդանոց:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: