«Այն արտաքին ասպարեզում սպասարկում է օտար երկրի՝ Ռուսաստանի շահերը,». Երջանիկ Աբգարյան
![]() ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում օլիգախիա չպետք է գոյություն ունենա: Օլիգարխիան թալանչիական, հակաժողովրդական, հակաժողովրդավարական և քրեահանցագործ խմբավորում է, որը մշտապես հակապետական, հակազգային, հակաժողովրդական, հակաժողովրդավարական և դավաճանական իշխանությունների ներքին հենարանն է և օտար արտաքին ուժերի սպասարկուն: Այն արտաքին ասպարեզում սպասարկում է օտար երկրի՝ Ռուսաստանի շահերը, իսկ ներքին ասպարեզում՝ հակազգային, դավաճանական քաղաքական ուժերին: Հայաստանում, տիրելով հսկայական տնտեսական կարողությունների, օլիգարխիան ազդեցության տնտեսական կարևորագույն լծակներ է ստեղծել ժողովրդի վրա իր ազդեցությունը տարածելու և իր կամքը նրան թելադրելու համար: Այս իրադրության մեջ մեր ժողովրդի արմատական շահերը պահանջում են պետականացնել նրանց պատկանող բոլոր ձեռնարկությունները և ֆինանսական այլևայլ աղբյուրներն ու առկա միջոցները: Դրանք ժամանակավորապես պետք է հանձնել պետական կառավարման: Այդուհետև դրանք մասնավորեցնել փոքրացված միավորներով՝ բացառելով դրանց խոշորացումը՝ միաժամանակ պահպանել դրանց առկա աշխատուժն ու ստեղծել հավելյալ աշխատատեղեր՝ ըստ նորացված ձեռնակության անխուսափելի նոր կարիքների»: |
«Դավիթ Սանասարյանն անցնում է բոլոր սահմանները». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
1300:30«Սա արդեն լկտիության վերջին աստիճանն է». Վահրամ Պողոսյան
46Երեկ, 23:20Մակունցը՝ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու մասին (տեսանյութ)
68Երեկ, 20:40«Որևէ հետապնդում գոյություն չունի». Անդրանիկ Քոչարյան
51Երեկ, 20:15«Ինձ զարմացրին Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին արձագանքները»․ Նիկոլ Փաշինյան
163Երեկ, 12:30Այսօր դեմ առ դեմ կհանդիպեն Պուտինն ու Զելենսկին
174Երեկ, 10:55