«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում յուրացում կատարելու գործով երկու պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի թվով չորս աշխատակիցներ, հանդիսանալով ժամանակավորապես վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այն է՝ գնահատման հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Հյուսիսային» մասնաճյուղի տնօրենի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, տեխնիկական վիճակի գնահատման համար հանձնաժողովին վստահված՝ «Բարձրավոլտ էլեկտրոցանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղին պատկանող «Վանաձոր 1» ենթակայանի Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորի գազային ռելեի գործի ընկնելու պատճառը պարզելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 04-ին կազմել և հաստատել են փաստացի գործող տրանսֆորմատորի տեխնիկական անսարքության, շահագործումից հանելու և այն դուրս գրելու ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեխնիկական ակտ: Այնուհետև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի կարգադրության համաձայն՝ տրանսֆորմատորը հանվել է շահագործումից, իսկ 2014 թվականի հունիսին դուրս է գրվել և ՀՀ կառավարության՝ 18.07.2013 թ. որոշման համաձայն՝ օտարվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ որպես մետաղի ջարդոն 19.346.400 դրամով: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տրանսֆորմատորը հետագայում օտարվել և տեղադրվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող ՓԲ ընկերությանը պատկանող ենթակայանում ու առանց վերանորոգման աշխատանքների կատարման՝ 2018թ. ամռանը դրվել լարման տակ: Արդյունքում՝ առանձնապես խոշոր չափերի՝ 338,120,370 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորը հափշտակվել է վատնման եղանակով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետին և նախկին գլխավոր ճարտարագետի տեղակալ, ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: |
«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
8101:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
238Երեկ, 17:30Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
109Երեկ, 17:24Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ
115Երեկ, 17:18Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
14718.04.2024, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
13018.04.2024, 18:24