Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին

549
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 17:20
Համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին: Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ կմատուցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում. կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը:

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվեն Մանսուրյանի կամերային, իսկ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանիները:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրիի «Սև Բերդում» կրկին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: