Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

«Տարոն Մարգարյանը թռած ա երկրից». Թեհմինե Ենոքյան

173
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 03:10
«Տարոն Մարգարյանը թռած ա երկրից». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարոն Մարգարյան հանցագործի շնորհիվ «Սանիթեք» ընկերության հետ կնքվել է պայմանագիր Երևանի աղբահանության 12 տարի անընդմեջ ծառայություն մատուցելու համար։ «Սանիթեք» կազմակերպությունը չի իրականացնում պարտականությունները։ Նոր օպերատոր Հայաստան բերելու համար անհրաժեշտ է նոր տենդեր։ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական գործ «Փյունիկ» և «Երևան» հիմնադրամներում չարաշահումների թեմայով, սակայն միակ տեղեկատվությունն ԱԱԾ-ից 1 տարվա ընթացքում 1,8 մլրդ դրամի վնասի փոխհատուցումն էր Տարոնի կողմից։ Որոշ տեղեկությունների համաձայն Տարոն Մարգարյանը թռած ա երկրից, Մոսկվայում բարգավաճում ա և զարգացնում իր բիզնեսը։ Ուր է մեղադրանքը և Տարոնի նկատմամբ կալանավորման որոշումը»։