Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սպիտակ տունը խստացնելու է ԱՄՆ-ում վիզաներ ստանալու կանոնները

2309
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 23:10
Սպիտակ տունը խստացնելու է ԱՄՆ-ում վիզաներ ստանալու կանոնները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հրապարակել է նոր պահանջներ, որով խստացնում է վիզայի տրամադրումը: Հայտատուներն ավելի հաճախ մերժում կստանան, եթե չհամապատասխանեն նրանց եկամուտների չափանիշները. հայտնում է Reuters-ը:
Այս օրենքի հեղինակը Թրամփի օգնական Ստեֆան Միլլերի նորամուծությունն է, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից: Սա ենթադրում է, որ քաղաքացիների համար ժամանակավոր կամ մշտական վիզաների համար դիմումները մերժվելու են պետության կողմից ցածր եկամուտների կամ հովանավորության բացակայության պատճառով: Չափորոշիչները ներառում են սոցիալական ապահովագրություն, սննդի տրամադրման կտրոններ, պետության կողմից տրվող բնակարան կամ անվճար բժշկական ապահովագրություն: Այս նորամուծության պատճառով ներգաղթյալների որոշ հատվածի համար կարող է դժվար լինել իրավական կարգավիճակ ստանալ Միացյալ Նահանգներում:
Փորձագետների կարծիքով, նոր օրենքը կլինի Թրամփի վարչակազմի ամենախիստ միջոցը, որն ուղղված է օրինական միգրացիայի սահմանափակմանը: