Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

415
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 15:10
Այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր կինոյի և թատրոնի հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է:

«Մշակույթն է, որ մեզ ասուն է դարձնում, այլապես ինչո՞վ ենք տարբերվում չորքոտանիներից»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Ազատ Գասպարյանը:

1960-ին ավարտել է Արթիկ քաղաքի թիվ մեկ միջնակարգ դպրոցը, 1970-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1970-1972թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-1980թթ.՝ Դրամատիկական թատրոնում։ Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում։

Այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է
Այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաև 30 և ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել է բազմաթիվ ռադիոբեմադրությունների։ Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում։ 2000-ին գրել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» գիրքը, ունի մի շարք տեսա-ձայնասկավառակներ։

«Շատ բարձր արժեքներ ունեցող ևʹ մարդ էր, ևʹ դերասան: Նա շատ բարի էր, ինտելեկտուալ ու բանիմաց: Շատ էր սիրում իր կերպարներն ու հավատում էր դրանց: Իսկ նկարահանումների ժամանակ նա շատ նուրբ ուղղություն էր ցույց տալիս դերասաններին: Լավ եմ նրան հիշում ու շատ եմ կարոտում: Դատարկվեց նրա տեղը…»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցներից մեկի ժամանակ անկեղծացել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը:

Այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է