Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Աթամբաևին սպանության մեղադրանք է առաջադրվել

472
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 14:00
Աթամբաևին սպանության մեղադրանք է առաջադրվել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի սպայի սպանության: Այս մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի գլխավոր դատախազության ղեկավար Զամիր Բեյշեյկևը:
Կոռուպցիայի մեջ մեղադրվող և անձեռնմխելիությունից զրկված Աթամբաևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին՝ Կոյ Տաշ գյուղում գտնվող իր առանձնատանը, գրեթե 24-ժամ տևած հատուկ գործողության ընթացքում:
Ղրղզստանի օրենքների համաձայն՝ տվյալ հոդվածներով Աթամբաևին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ: