Երևան`   -4 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2020 թ.

«Ներքին համոզմունք ունեմ, որ մեր զինծառայողն ուղղակի մոլորվել է»․ նախարար

177
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 12:50
«Ներքին համոզմունք ունեմ, որ մեր զինծառայողն ուղղակի մոլորվել է»․ նախարար

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ, զինծառայող Արայիկ Ղազարյանը տեղանքում մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում։

«Պետք չէ տարածել հակառակորդի տեղեկատվական քարոզը: Ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է: Արդեն դիմել ենք միջազգային կառույցներին: Կոչ եմ անում իմ ադրբեջանցի կոլեգաներին, որպեսզի տեղեկատվական աշխատանքը դադարեցնեն»,- ասաց նախարարը: