Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

«Քաղաքացիները պետք է պահանջեն «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագիրը». Բաբկեն Հարությունյան

157
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 04:05
«Քաղաքացիները պետք է պահանջեն «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագիրը». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ քաղաքացիներին՝ պահանջեք «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագիրը. քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով Երևանի պաշտպանության ճակատի՝ Երևանի քաղաքապետարանի դեմ դատական հայց ներկայացնելուն, ասել է՝ պայմանագրի չտրամադրումն օրենքի խախտում չէ: Խնդրի իրավական մասը նշել էինք մեր հայտարարության մեջ, բայց ոչ իրավականի մասով մամլո խոսնակը պետք է պատասխանի, թե ինչպես է ստացվում, որ նաև Հայկ Մարությանն ու Հովսեփ Կուբատյանն են հղումներ անում պայմանագրի կետերին, ասում՝ տեղեկատվությունը բաց է և յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել և ստանալ պայմանագիրը: Կոչ եմ անում քաղաքացիներին դիմել քաղաքապետարան և պահանջել «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագիրը: Չտրամադրելու դեպքում պատրաստ եմ օգնել դատական տասնյակ, հարյուրավոր հայցեր ներկայացնելու դատարան»: