Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

«Այրվել է մոտ 44 հա անտառապատ տարածք». Այսեր Ղազարյան

165
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 09:50
«Այրվել է մոտ 44 հա անտառապատ տարածք». Այսեր Ղազարյան

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում («Արևիկ» ազգային պարկի տարածք) բռնկված խոշոր հրդեհի hետևանքով այրվել է մոտ 44 հա անտառ:
Տես՝ GIF-ով
1-ին պատկերում ներկայացված է ըստ հրդեհի աստիճանի համեմատաբար թույլ (դարչնագույն), միջին (կարմիր) և ուժեղ (մուգ կարմիր) գույներով տարածական քարտեզը,
2-րդ պատկեր՝ 2018թ-ի տվյալ տարածքի բարձր լուծաչափով արբանյակային պատկեր,
3-րդ պատկերում համադրված են ըստ հրդեհի աստիճանի քարտեզը արբայնակային պատկերի հետ»: