Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

«Դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ահագնանալու են». Արսեն Բաբայան

148
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 09:55
«Դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ահագնանալու են». Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատական իշխանության (մասնավորապես ՍԴ-ի) նկատմամբ գործադիրի և օրենսդրի ճնշումները դեռ ահագնանալու են: Այս համոզմանս համար ունեմ առնվազն 2 պատճառ:

Պատճառ 1. Անձամբ ճանաչելով Հրայր Թովմասյանին և ՍԴ այլ դատավորներին՝ առավել քան վստահ եմ, որ նրանք չեն ընդունելու գործադիրի առաջարկած գործարքն ու շարունակելու են պաշտոնավարել:

Պատճառ 2. Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության որոշման հարցով կոնվենցիան ՍԴ ուղարկելու ժամկետն է մոտենում»: