Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մարուքյանն առաջարկում է քաղաքական հետապնդումների գործերով մասնագիտացված դատարան ստեղծել

720
Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 14:15
Մարուքյանն առաջարկում է քաղաքական հետապնդումների գործերով մասնագիտացված դատարան ստեղծել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է նախկին քաղբանտարկյալների գործերի վերանայման անհրաժեշտությանը: Պատգամավորի խոսքով՝ Մարտի 1-ի ժամանակ մոտ 90 մարդ դատապարտվել է, հարյուրավորները քրեական հետապնդման ենթարկվել. «Բա էս մարդկանց գործերն ի՞նչ պետք է լինեն: Մեր խմբակցությունում քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ստեղծենք Մարտի 1-ի գործերով մասնագիտացված դատարան, նյութերը վեր հանեն արխիվներից, մարդկանց արդարացման դատավճիռներ տան, ինչպես նաև փոխհատուցման իրավունք»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով. «Բայց մինչև Մարտի 1-ն էլ են եղել քաղաքական հետապնդումներ, դրա համար, որպես երկրորդ տարբերակ, առաջարկում ենք անունը դնել քաղաքական հետապնդումների գործերով մասնագիտացված դատարան»:

Ըստ պատգամավորի՝ այս խնդիրը պետք է դարձնել օրակարգային հարց: «Պատրաստ եմ ցանկացած քննարկման՝ հասկանալու համար ինչպես ենք վերականգնում այս մարդկանց իրավունքները »: